12:20 , 3 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Թուրքիայի հյուսիսարևելյան Ամասիա նահանգում՝ ռազմաօդային ուժերի բազայի օդակայանում, վայրէջքի ժամանակ վթարվել է F-16 կործանիչ: Այս մասին հայտնում է Haber7 հեռուստաալիքը:
Կործանիչի օդաչուն վնասվածքներ է ստացել: Վթարի պատճառների մասին ներկայում չի հաղորդվում:
F-16-ի օդաչուն հոսպիտալացվել է:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում կա 30 հատ F-16 կործանիչ:
Թուրքիայի տարածքում տեղակայված են 17 ռազմական օդակայաններ: