Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԵԽԽՎ հետ


11:56 , 3 հունիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանը պաշտոնապես տեղյակ է պահել ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը ժամանակավոր դադարեցնելու և ամառային նստաշրջանին մասնակցելուց հրաժարվելու մասին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովին:

Պատճառը ԵԽԽՎ դիրքորոշումն է Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի բռնակցման և ուկրաինական ճգնաժամի հարցում, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը մի շարք լիազորություններից զրկելը: