Ինչ ճակատագիր են ունենում Միշել Օբամայի ամենահիշարժան զգեստները


00:09 , 4 հունիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Ինչ ճակատագիր են ունենում Միշել Օբամայի ամենահիշարժան զգեստները

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կրում է հիասքանչ զգեստներ, սակայն նրա կրած ամենահիշարժան զգեստները կրելուց հետո չեն հայտնվում նրա զգեստապահարանում։ Միշել Օբաման նաև չի վարձում զգեստները, ինչպես անում են Հոլիվուդի աստղերից շատերը։

Միշել Օբամայի խոսնակ Յոհանա Ռոշոլմը բացահայտել է, որ պետական և պատմական պաշտոնական միջոցառումների ժամանակ առաջին տիկնոջ կրած զգեստները նվիրում են դիզայներները, որն ընդունվում է ԱՄՆ կառավարության անունից։ Այդ հագուստները կրելուց հետո հայտնվում են ազգային արխիվում։

Սպիտակ տունն ասել է, որ Միշել Օբաման երբեք չի վարձում իր զգեստները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ