Իտալիայում կայացած մրցաշարերում հայ ըմբիշների անհատական արդյունքները


10:28 , 3 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մայիսի 30-31-ին Իտալիայի Սասարի քաղաքում զուգահեռաբար ընթացած ազատ և հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտի միջազգային մրցաշարերում մեր երկրի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան:

Ազատ ոճի ըմբշամարտի Sassari city անվանումը կրող մրցաշարում, որն այս տարի կազմակերպվում էր 19-րդ անգամ, Հայաստանի ներկայացուցիչներից Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) գրավեցին 1-ին տեղերը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ)՝ 3-րդ տեղերը: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականն Իտալիայում հանդես եկավ գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ: Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե և 3 բրոնզե մեդալով, թիմային պայքաում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ