09:00 , 3 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Բրյուսելում հունիսի 3-4-ը անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ պետք է վերանայվի Ռուսաստանի հետ համագործակցության 1997-ի համաձայնագիրը: Դրանում ասվում է, որ դաշինքը պետք է զերծ մնա անվտանգության մշտական ուժերի հավելյալ տեղակայումից: Այս մասին գրում է Cenzor.net-ը:
ՆԱՏՕ-ի 28 անդամ-երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները կքննարկեն արևելյան անդամ երկրներում դաշինքի զորքերի տեղակայման վայրը՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների: