Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կարիք չի տեսնում


00:47 , 3 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի ներառվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ուելսում կայանալիք գագաթնաժողովի օրակարգում: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Deutche Welle-ին հղումով, այս մասին Մերկելը հայտարարել է երկուշաբթի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

«Նման անհրաժեշտություն չկա», - ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ Վրաստանն անվանելով «լավ գործընկեր» ՆԱՏՕ-ի և Եվրամիության տարբեր առաքելությունների անցկացման գործում: Կանցլերի կարծիքով՝ վրացական կողմը հաջողություններ է գրանցում «դաշինքի հետ ինտեգրման ճանապարհին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ