Իրանի գերագույն առաջնորդը «Թաքֆիրի» կողմնակիցներին նախազգուշացրել է հետևանքների մասին


23:45 , 2 հունիս, 2014

458017354

1in.am-ը գրում է.

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին զգուշացրել է տարածաշրջանի որոշ երկրների, որոնք աջակցում են Սիրիայում մարտնչող «Թաքֆիր» արմատական խմբավորմանը, այն սպառնալիքի մասին, որը գալիս է ահաբեկչական տարրերից։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է գերագույն առաջնորդի կայքը, տեղեկացնում է Trend-ը։

«Ցավոք, տարածաշրջանի որոշ պետություններ դեռևս օգնում են «Թաքֆիր» խմբավորմանը և պաշտպանում են նրա գազանությունները Սիրիայում»,- ասել է այաթոլա Խամենեին Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։

Այլաթոլայի խոսքերով՝ այդ խմբավորումը ոչ հեռու ապագայում վրեժ կլուծի իր իսկ կողմնակիցներից։