Երեսունմեկամյա զբոսաշրջիկը լուսանկարվել է 38 մետր բարձրություն ունեցող Քրիստոսի Քավիչ արձանի գագաթին (լուսանկար, տեսանյութ)


22:49 , 2 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Զբոսաշրջիկ և լուսանկարիչ 31-ամյա Լի Թոմսոնը ինքնալուսանկարվել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի հանրահայտ Քրիստոսի Քավիչ արձանի վրա: Նա աշխարհում առաջին մարդն է, ով կարողացել է արձանի գագաթին լուսանկարվել: Թոմսոնը և նրա ընկեր Օլիվեր Հարվին նաև տեսանյութ են նկարել, թե ինչպես են բարձրանում 38 մետր բարձրություն ունեցող արձանի վրա: Ռիո դե Ժանեյրոյում շատ քիչ մարդիկ են բարձրացել արձանի վրա:

Թոմսոնը և Հարվին The Flash Pack տուրիստական ընկերության հիմնադիրներն են և արձանի վրա բարձրանալու համար հատուկ թույլտվություն են ստացել:

Քրիստոսի Քավիչ արձանը գտնվում է 709 մետրանոց բարձունքի վրա: 38 մետրանոց արձանը կառուցվել է 1922-ից մինչև 1931 թվականները: 2007 թվականին հուշարձանն ընդգրկվել է Նոր աշխարհի յոթ հրաշալիքների շարքում: