Փարիզում կողոպտել են Սալվադոր Դալիի թանգարանը


21:47 , 2 հունիս, 2014

37502391in.am-ը գրում է.

Սալվադոր Դալիի փարիզյան թանգարանից առևանգել են ժամացույցի քանդակը, որը հայտնի է «Ժամանակի պրոֆիլը» անունով: Ինչպես հաղորդել է Local թերթը՝ գողությունը տեղի է ունեցել Մոնմարտրում շաբաթ օրը:

Ըստ ոստիկանության տվյալների՝ հանցագործները մտադիր են եղել կրկնակի թալան իրականացնել, սակայն զբոսաշրջիկի զգոնությունը փրկել է Դալիի մեկ այլ քանդակ՝ «Ժամանակի պարը»: Բոլոր ստեղծագործությունները ապակու ետևում են գտնվել, բայց առանց անվտանգության ազդանշանի են եղել: Հանցագործներին այդպես էլ չի հաջողվել կալանել:

Առևանգված քանդակը Դալիին ստեղծել էր 1977 թ.։ Այն խորհրդանշում է ժամանակի ընթացքը: Այն հետաքրքիր է նրանով, որ վարպետը իր սեփական պրոֆիլն է պատկերել ժամատախտակի վրա: