20:36 , 2 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«The Hill» պարբերականն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի վարած քաղաքականությանն ու «Պուտինի և Էրդողանի «հաջողված ժողովրդավարությունը»» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք այն` որոշ կրճատումներով:
«Մեկն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունում, մյուսը` Ստամբուլի քաղաքապետարանի ավտոբուսի ընկերությունում: Այնուամենայնիվ, այսօր յուրաքանչյուրն իր հայրենիքում իշխանության գլուխ է կանգնած: Մեկը հարձակվում է օլիգարխների վրա` բանտերի կամ էլ վտարելու միջոցով, մյուսն էլ ձերբակալում է լրագրողներին: Մեկը ձմեռային օլիմպիական խաղերի ատկատներով իր գրպանն է լցնում, մյուսը աչքաթող է անում ածխահանքում տեղի ունեցած խոշոր վթարը:
Երկուսն էլ այսպես կոչված «հաջողված ժողովրդավարության» օրինակներ են: Պուտինը և Էրդողանը Սև Ծովյան երկվորյակներ են: Այս երկու հարևան պետություններին միասին կապում է երկար պատմությունն ու այն, որ նրանց երկուսի առաջնորդներն էլ բռնապետական իշխանության մոդել են:
Սկզբունքորեն, Էրդողանը և Պուտինը ժողովրդավարական ճանապարհով ընտրված և սահմանադրական ղեկավարներ են: Գործնականում, նրանք գտնվում են դեպի դիկտատուրա ճանապարհին: Էրդողանն անգամ ասել է. «Ժողովրդավարությունը նման է տրամվայի: Երբ գալիս է ձեր կանգառը, դուք դուրս եք գալիս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ