18:09 , 2 հունիս, 2014
Azatutyun.am-ը գրում է.
Ադրբեջանում ավելի քան մեկ ամիս գերության մեջ անցկացրած 23-ամյա Արսեն Խոջոյանն այսօր հետազոտվեց Հրազդանի բժշկական կենտրոնում։ Նա գանգատվում էր թուլությունից, հոդացավերից, հարազատների փոխանցմամբ՝ քնի խանգարումներ ուներ:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանի խոսքերով՝ մի շարք հետազոտությունների արդյունքում որևէ վտանգավոր բան չի հայտնաբերել և օրգանիզմի թունավորման երևույթներ չկան։
«Այդ բոլոր հետազոտություններից, բժիշկների ուսումնասիրություններից գալիս ենք այն եզրակացության, որ Խոջոյանը մեզ ճիշտ է ասում՝ իրեն ոչ մի բան չեն ներարկել»,- ասաց Վարդանյանը։
Փաստորեն, ըստ էության, հերքվում են մամլի այն տեղեկությունները, որ նրան նավթ կամ այլ թունավոր նյութեր են ներարկվել: Ինքը՝ Արսեն Խոջոյանը, ևս հերքում է դա: Բժիշկների պնդմամբ, եթե օրգանիզմում թունավոր որևէ նյութ լիներ, ապա արդեն ախտահարված կլինեին երիտասարդի ներքին օրգանները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ