Հալեպում զոհվել է 50 մարդ


18:03 , 2 հունիս, 2014

28.04.21in.am-ը գրում է.

Սիրիացի ապստամբները հրթիռակոծել են Հալեպի՝ կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դիտորդների հատուկ խմբի:

Նշվում է, որ զոհերի թվում կա 9 երեխա: Գործակալությունը հստակեցնում է, որ ևս 13 մարդ զոհվել է կառավարական ուժերի կողմից ապստամբների դիրքերի ռմբակոծման հետևանքով: