Ուժեղ քամու պատճառով մի շարք համայնքներ հոսանքազրկվել են


17:51 , 2 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հունիսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում մի շարք ահազանգեր են ստացվել, որ Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են:

Կապ է հաստատվել էլ. ցանցերի պատասխանատուների հետ, ովքեր տեղեկացրել են, որ հոսանքազրկումը քամու հետևանք է և կարճ ժամանակում կվերականգնվի: