Անհավանական համեղ աղանդեր՝ Աֆֆոգատո


21:45 , 2 հունիս, 2014

Աֆֆոգատո (աղանդեր պաղպաղակից և սուրճից)

Բաղադրիչներ.

2 չափաբաժին

1 ճ. գ. սրճային լիկյոր կամ քաղցրաջուր (սիրոպ)

120 մլ ջուր

4 ճ. գ. աղացած սուրճ

125 գ. 2 շիշ վանիլային յոգուրտ

Ինչպես պատրաստել.

1. Տեղադրեք յոգուրտը սառնարանը 3-5 ժամով, մինչև այն վերածվի պաղպաղակի:

2. Պատրաստեք էսպրեսսո. աղացած սուրճի վրա մի փոքր ջուր ավելացրեք, տեղադրեք ցածր կրակի վրա: Երբ սուրճը եռա, վերցրեք կրակից և մի կողմ դրեք: 10 վայրկյան անց կրկին եռացրեք, այնուհետև վերցրեք կրակի վրայից: Ավելացրեք լիկյորը:

3. Բարձր բաժակի մեջ լցրեք յոգուրտե պաղպաղակը և վրայից ավելացրեք սուրճը: Աղանդերն անմիջապես մատուցեք՝ նախքան պաղպաղակի հալվելը: