Իրան-ՀՀ բարձրավոլտ էլեկտրացանցի անցկացումը նախատեսվում է սկսել այս տարի. Էներգետիկայի փոխնախարար


14:04 , 2 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանին հարց ուղղելը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, թե 1/3 հաշվով ՀՀ-ն շահելու է, եթե Իրան-ՀՀ բարձրավոլտ էլեկտրացանցի անցկացումը վերջապես իրականություն դառնա։ Նա ասաց, որ ընդհանուր ներդրումները կազմելու են 100 մլն եվրո, որից 27 մլն-ն պետք է ներդներ հայկական կողմը և ապա հարցրեց, թե ի վերջ երբ է այդ ամենն իրականություն դառնալու։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանի խոսքով՝ այդ ծրագիրը նախատեսում են սկսել այս տարի՝ գերմանական մի ընկերության հետ համատեղ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ