Ելակի օգտակար հատկությունների մասին


13:38 , 2 հունիս, 2014

Ելակը շատ կարեւոր է առողջության եւ մաշկի պահպանման համար։ Այս միրգը նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը եւ կարող է նպաստել սրտի առողջությանը։ 2011թ. կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ելակը բարձրացնում է հակաօքսիդանտների մակարդակը արյան մեջ եւ կարող է օգնել կանխել քրոնիկ հիվանդությունները։ Ելակը ունի ֆենոլային միացությունների մեծ կոնցենտարցիա (օրինակ` ֆլավոնոիդները հայտնի են իրենց հակաօքսիդանտային հատկություններով)։ Բջջային մակարդակում նրանք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, դրանով իսկ նվազեցնելով սրտային հիվանդությունների, քաղցկեղի, դիաբետի եւ տկարամտության առաջացման վտանգը։