Հայաստանը պետք է զգուշորեն մոտենա ռուս-թուրքական սերտացող հարաբերություններին. Արտակ Շաքարյան


13:18 , 2 հունիս, 2014

Հայաստանը պետք է զգուշորեն մոտենա ռուս-թուրքական սերտացող հարաբերություններին. Արտակ ՇաքարյանPanorama.am-ը գրում է.

Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները վերջին շրջանում գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և այն, որ այսօր Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցություն խթանել, դա չի նշանակում է նրանց միջև եղած հարաբերությունները ցածր մակարդակից բարձրացնել բարձր մակարդակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Անդրադառնալով երկրու երկրների ապրանքաշրջանառությանը, տնտեսագետը նշեց, որ բոլոր ասպեկտներով Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ տնտեսական գործընկներն է, Թուրքիան Ռուսաստանի համար էնեգետիկայի տեսանկյունից երկրորդ գործընկերն է, իսկ ընդհանուր առևտրաշրջանառության առումով` հինգերորդը:

«Թուրքիան հասկանալով, որ Ուկրաինայի շուրջ ծավալված դեպքերը կարող են էապես վնասել երկրի էներգետիկ անվտանգությունը, փորձում է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում իրականացնել»,- ասաց Կ.Խաչատրյանը` հավելելով, որ Թուրքիան Ռուսաստանից տարեկան ներկրում է 27 մլրդ խմ գազ, Իրանից` 10 մլրդ խմ գազ, իսկ Ադրբեջանից` 6-6.5 մլրդ խմ գազ:

Համադրելով այս թվերը, տնտեսագետն ասաց, որ ակնհայտ է դառնում` ռուսական գազը Թուրքիայի համար այլընտրանք չունի, պարզապես խնդիրը կայանում է նրանում, թե ինչ ճանապարհով է ռուսական գազը հասնում Թուրքիա: Նշվեց, որ Թուրքիան գազը ներկրում է «Երկնագույն հոսք» գազատարով, կա՛մ էլ «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով: «Երկնագույն հոսքը» այն է, որ գազը Ռուսաստանից Սև ծովի հատակով անմիջապես մտնում է Թուրքիա, իսկ «Անդրբալկանյան» գազատարն անցնում է Ուկրաինայի տարածքով:

«Կարող ենք փաստել, որ այսօր Թուրքիան ձգտում է փոխել մատակարարվող ռուսական գազի համամասնությունը, այսինքն` ավելացնել երկնագույն ուղիով մատակարարվող գազի ծավալները, որը հնարավորինս կկոմպենսացնի Ուկրաինայի տարածքով մատակարարվող գազին»,- ասաց Կ.Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ Թուրքիան  փորձում է բանակցությունների միջոցով հասնել ռուսական գազի իջեցման, որն այս պահին մատակարարվում է 425 դոլար 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ ադրբեջանական գազը ձեռք է բերում 335 դոլարով: 

«Գազի ծավալների ավելացումը Թուրքիային հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում որոշակիորեն ուժեղացնել սեփական դիրքերը և ինչ-որ չափով հասնել մատակարարվող գազի գնի իջեցմանը: Միևնույն ժամանակ պետք է նշել, Ռուսաստանին այս հարաբերությունների խորացումը ձեռնատու է: Սա միակողմանի խաղ չէ, Ռուսաստանն էլ հաշվի առնելով Եվրոպայի տարածքում գազամատակարարման խնդիրները, բնականաբար, Թուրքիային մատակարարող գազի ծավալները ավելացնելով որոշակի փոխհատուցում կստանա: Այսինքն` էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների էլ ավելի սերտացումը բխում է երկու երկրների տնտեսական շահերից»,- ասաց Կ.Խաչատրյանը:

Ասուլիսի մեկ այ բանախոս, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ երկու երկրների նախագահները բազմաթիվ հեռախոսազրույցների ժամանակ դրել են թիրախ` առաջիկա տարիներին ապրանքաշրջանառությունը հասցնելու 100 մլրդ դոլարի, ուստի թուրք-ռուսական տնտեսական հարաբերությունները չեն սահմանափակվում միայն գազային հարաբերություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ