12:22 , 2 հունիս, 2014Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինան 786.4 միլիոն դոլար է փոխանցել այս տարվա փետրվար և մարտ ամսվա գազի պարտքը մարելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության ներկայացուցչին:
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան փոխանցել է գազի պարտքի մի մասը:
Այս փոխանցումից հետո Գազպրոմը մինչև հունիսի 9-ը հետաձգել է Ուկրաինայի համար հետվճարային համակարգից կանխավճարային համակարգի անցումը: