Ինչո՞ւ է կինը լաց լինում


11:44 , 2 հունիս, 2014

Ինչո՞ւ է կինը լաց լինումQahana.am-ը գրում է.

- Ինչո՞ւ ես լաց լինում, մայրիկ, - հարցրեց փոքրիկ տղան մորը:

- Որովհետև ես կին եմ, - պատասխանեց մայրը:

- Ես քեզ չեմ հասկանում, - ասաց տղան:

Մայրն ուղղակի գրկեց նրան և ասաց.

- Դու երբեք էլ չես հասկանա, բայց հոգ չէ…

Հետո տղան հարցեց հորը.

- Ինչո՞ւ է մայրիկն առանց պատճառի լաց լինում:

- Բոլոր կանայք էլ առանց պատճառի լաց են լինում, - ասաց հայրը:

Տղան մեծացավ: Նա շարունակ մտածում էր, թե ինչո՞ւ են կանայք լաց լինում, և մի օր էլ դիմեց Աստծուն` հարցնելով.

- Տեր Աստված, ինչո՞ւ են կանայք այդքան հեշտությամբ լաց լինում:

Աստված պատասխանեց.

- Երբ ես ստեղծեցի կնոջը, որոշեցի, որ նա պետք է յուրահատուկ լինի: Ես տվեցի նրան բավականաչափ ուժեղ ուսեր, որպեսզի նա կրի աշխարհի բեռը, սակայն տվեցի նաև բավականաչափ նուրբ թևեր` սփոփանք, հանգստություն պարգևելու համար: Ես նրան տվեցի ներքին ուժ` դիմանալու երկունքի ցավերին և մերժումներին ու հարվածներին, որ նա բազում անգամներ կստանա իր իսկ զավակներից:

Ես նրան տվեցի ամրություն` կարողանալ շարունակել մինչև իսկ հիվանդության կամ հոգնած պահին անտրտունջ հոգ տանել իր ընտանիքին, ընկերներին, բարեկամներին, անգամ եթե մյուս բոլոր մարդիկ դադարեն դա անել:

Ես նրան տվեցի զգացմունքայնություն` սիրել իր զավակներին բոլոր հանգամանքներում, անգամ երբ զավակն իրեն խիստ ցավ պատճառի:

Ես տվեցի զորություն, որը ստիպում է նրան ավելի լավ զգալ մանկան թոթովանքից և ցրել պատանու մտահոգություններն ու վախերը:

Ես նրան տվեցի ուժ` հոգ տանելու և խնամելու ամուսնուն` չնայած նրա սխալներին և թերություններին, և կերտեցի նրան տղամարդու կողից` տղամարդու սիրտը պաշտպանելու համար: Ես տվեցի նրան իմաստություն` հասկանալու, որ լավ ամուսինը երբեք չի վիրավորում կնոջը, սակայն երբեմն փորձում է նրա ուժը և իր կողքին աներեր կանգնելու նրա հաստատակամությունը:

Եվ այս բոլոր դժվարությունների դիմաց ես տվեցի նրան նաև արցունք` թափելու ցանկացած պահի, երբ դրա կարիքը լինի: Դա նրա միակ թուլությունն է… Երբ տեսնես կնոջը լաց լինելիս, ասա թե որքան ես սիրում նրան և այն ամենն, ինչ նա անում է բոլորի համար, և անգամ եթե նա շարունակի լաց լինել, դու նրա սիրտը ջերմացրած կլինես:

Նա յուրահատուկ է…