Մտորում. Բարու ու չարի միախառնում


23:55 , 1 հունիս, 2014

Բարի մարդը կարծում է, թե իր շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջ՝  մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է.  ուժեղը       նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից:Եվ այսպես կյանքիդ  սկզբնակետից մինչև վերջնակետ:  Դու տալիս ես մարդկանց   ինչ- որ բան և ոչինչ չես ակնկալում տվածիդ  հակառակը: Դու բարի ես, անկեղծ,  նվիրվող, ընկերասեր և քեզ թող չթվա, որ դիմացինդ  նույնպես այդպիսին է ու   տալու է քեզ այն ջերմությունը, որը դու ես տվել:  Արդյունքում դու խաբված ես և այս ընթացքում հասցնում ես կորցնել վստահությունդ, իսկ հաջորդ անգամ արդեն  չես վստահում այն մարդուն,ում պետք է վստահեիր: Սկսում ես չարանալ, իսկ    կյանքում ամենավատ բանը չարացած լինելն է: Բայց դու արդեն վստահությունդ կորցրած, չարացածի մեկն ես, ով քիչ - քիչ սկսում է զզվել ինքն իրենից  ու   աշխարհից:Սկսում ես հասկանալ, որ սիրել ես, ընկեր ես համարել մեկին, ով   տականք է, ում համար դու ոչինչ ես եղել: Ու ամեն անգամ այդ մարդուն կամ մարդկանց տեսնելիս հիշում ես յուրաքանչյուր լավ պահ, խորը շունչ քաշում և   զզվում: Իսկ վերջում քո բարիին,անկեղծիին  գալիս են փոխարինելու ` կեղծիքը, զզվանքն ու ատելությունը: