Երեխուկներին պետք ա պաշտպանել առաջին հերթին իրենց ծնողներից


13:58 , 1 հունիս, 2014

Ինչ վերաբերում ա հունիսի 1-ին՝ ես մնում եմ էն նույն կարծիքի, որ երեխուկներին պետք ա պաշտպանել առաջին հերթին իրենց ծնողներից: Ասենք լիներ պետական մի ծրագիր, ըստ որի յուրաքանչյուր երեխա ցանկացող զույգ անցներ հոգեբանամանկավարժական տեստ, ինչից հետո միայն թույլ տրվեր անցնել գործի: Ընդ որում նրանք, ովքեր տեստը չանցան, բայց դեռ ցանկություն ունեն երեխուկի, կարողանային անցնել ծնողական կրթություն, ստանալ ադեկվատության ու գրագիտության սերցիֆիկատ ու հանգիստ խղճով անցնել գործի: Շնորհավորում եմ երեխեք ջան, ցանկանում եմ ամուր պաշտպանություն ձեր սեփական ընտանիքներում: