12:19 , 1 հունիս, 2014Երբ տատիս ու պապիս ողջ էին, պապաս միշտ ասում էր. «Մամ ջան, պապ ջան քանի դուք կաք ես ինձ միշտ էս տան երեխան եմ զգալու» ու իրականում տենց էր. պապայիս երեխու նման էր հետևում ու տատս չէր քնում մինչև պապաս տուն չգար (ժամը կապ չուներ):
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելի հայրենակիցներ մենք բոլորս մեր ծնողների համար միշտ երեխա ենք ու կապ չունի՝ քանի տարեկան ենք ու քանի երեխա ունենք։ Այսօր կարելի է ասել մեր բոլորիս տոնն է, մենք բոլորս ինչքան էլ մեծանանք միևնույն է մեր ծնողների համար երեխա կմնանք։ Շնորհավորում եմ բոլորիս տոնը ցանկանում եմ, որ բոլորս իրենց ծնողների համար միշտ լինենք արժանի բալիկ, ցանկանում եմ, որ միշտ շնորհակալ լինենք մեր ծնողներին ու վերադարձնենք մեր՝ իբրև երեխա «պարտքը»։ Իսկ ով դեռ չի զգացել իր երեխան ունենալու բերկրանքը, թող հնարավորինս շուտ ամուր ընտանիքում զգա դա»։
Շնորհավոր բոլորիս…հիշեք՝ լավ պահեք ձեր ծնողներին, քանի որ ինչքան իրենք լինեն դուք միշտ էլ ձեզ երեխա եք զգալու։