21:33 , 31 մայիս, 2014Մայիսի 25-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ամենամյա «Big Apple music awards 2014»-ը։
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլև տարբեր ազգերի ՝ այդ թվում նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Ղրղստանի ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության կազմակերպիչն էր «Big Apple» ընկերության նախագահ Ստելլա Բոյաջյանը, իսկ քվեարկությանը մասնակցել է Նյու Յորքի ազգաբնակչությունը։

Տարվա լավագույն հաղորդավարուհի կոչմանն արժանացել է Դինա Ակոպովնան, ով էլ ArmStar.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս համերգից ամիսներ առաջ էր սկսվել քվեարկությունը, և բացի քվեարկությունից հաշվի է առնվել նաև ժյուրիի կարծիքը.

«Ես հիացած էի, Հայաստանից յուրաքանչյուրին հանդիսատեսն ընդունում էր որպես լավագույնի՝ իմանալով, որ մենք մեր երկրի մշակույթի նվիրյալներն ենք»։

Ըստ մրցանակաբաշխության արդյունքների՝ Աիդա Սարգսյանը ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի, տարվա հիթն է Նորոյի «Կյանքս կերել ես» երգը, իսկ Կովկասի տարվա լավագույն երգիչ մրցանակին արժանացել է Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոն)։
Շարունակությունն՝ այստեղ