Ուրախ եմ, որ մարդիկ համախմբվում են անօրինական թալանի և ռեկետի դեմ


20:53 , 31 մայիս, 2014

Լա՜վ ցույց արեցինք, ավտոերթ, ուրախ եմ, որ մարդիկ հաղթահարում են իրենց վախը և համախմբվում են անօրինական թալանի և ռեկետի դեմ, կեցցե՛ն բոլոր մասնակիցները կազմակերպված հոյակապ ակցիայի անցկացման համար!!! Իսկ ոստիկանների հետ այս փոքրիկ միջադեպը ընդհամենը օգնեց բողոքի ակցիայի էլ ավելի ազդեցիկ լինելուն, քանի որ նրանց գործողությունների շնորհիվ Կոմիտաս փողոցը մոտ կես ժամով լիովին փակվեց: Ակցիային չմասնակցող մեքենաները՝ հիմնականում «ծիծակ» պետհամարանիշներով, անընդհատ հատելով միջնագիծը՝ հենց ոստիկանների աչքի առաջ անցնում էին շարասյանը և չէին տուգանվում, իսկ հենց ոստիկանական մեքենայի հրամանին ենթարկված ակցիայի մասնակից վարորդը զիջելու համար կատարեց նույնը և անմիջապես տուգանվեց: