Ալժիր-Հայաստան` 2:0


20:26 , 31 մայիս, 2014

Հայաստան-Ալժիր` 0:1 (Թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

21՝ ԳՈԼ:0:2: Նաբիլ Գիլաս: Հսկողությունից դուրս էր մնացել Գիլասը, ով աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ եւ ուժեղ հարվածով գրավեց դարպասը:
18՝ Էդգար Մանուչարյանը խաղարկեց գնդակը Մխիթարյանի հետ եւ հարվածեց, սակայն թույլ էր, եւ դարպասապահը վերցրեց գնդակը:
15` Հայաստանի հավաքականը կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն տուգանայինի իրացումից հետո պաշտպանները խառնաշփոթ իրավիճակում կարողացան հեռացնել գնդակը: Գրոհը շարունակվեց երկրորդ տեմպով, որի արդյունում Գեւգեոզյանը հարվածեց դարպասին, սակայն դարպասապահը տեղում էր:

13՝ ԳՈԼ: 0:1: Անկյունայինի խաղարկումից հետո հայ ֆուտբոլիստները դարպասին հրապարակում անհաջող գործեցին, ինչի արդյունքում ալժիրցիները բացեցին հանդիպման հաշիվը:
12՝ Մրցակիցը տարածքային առավելություն ունի եւ մեծ ուժերով գրոհում է:
10՝ Հանդիպմանը ներկա են մեծ թվով ալժիրցիներ եւ այնպիսի տպավորություն է, որ Ալժիրը խաղում է սեփական հարկի տակ: Շվեյցարիայի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայում 2-3մլն ալժիրցի է բնակվում, ուստի կանխատեսելի էր, որ «Ստադ դը Տուրբիյոնում» նրանք մեծամասնություն են կազմելու:
7՝ Հենրիխ Մխիթարյանը տուգանայինում ստացավ գնդակը, սակայն պաշտպանները հասցրին «փակել» նրան, իսկ Մխիթարյանը փորձեց հարվածի դուրս բերել Ղազարյանին, բայց փոխանցումն անհաջող էր:
6` Յասիմ Իբրահիմին դուրս եկավ նպաստավոր դիրք եւ հարվածեց, սակայն Բերեզովսկին տեղում էր:
3՝ Ալժիրցիները տուգանայինի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Բերեզովսկին տիրեց գնդակին:
1՝ Հայաստանի պաշտպանության կենտրոնում «հրդեհ» էր: Բարեբախտաբար, Բերեզովսկին առաջինը հասավ գնդակին՝ թույլ չտալով մրցակցի խաղացողին հասնել հաջողության:
1՝ Հանդիպումը մեկնարկեց: