00:26 , 1 օգոստոս, 2012
Ցանկանում եմ փոքրիկ անդրադարձ կատարել մեր օլիմպիական հավաքականի ներկայացուցիչների մրցելույթներին Լոնդոն 2012-ի ընթացքում ու երևի շատ ասելու բան չկա՝ առաջին հայացքից առնվազն կատարելապես հոգեբանորեն պատրաստ չեն մարզիկները...
Հարգելի Օլիմպիական կոմիտե, հասկացեք ժողովուրդ ջան, մարզիկներին աննախադեպ մեծ գումարներ առաջարկելով չէ, որ պետք է ստանանք օլիմպիական չեմպիոններ: Այդ մոտեցումը կամաց-կամաց իրեն սպառում է՝ մենք Քաթար կամ Արաբական Էմիրություններ չենք, որ նման ձևով սպորտ զարգացնենք: Ավելի լավ է եկեք իրատեսորեն մոտենանք հարցերին և փորձենք զարգացնել օլիմպիական մարզաձևերը, դարձնենք դրանք ավելի մասայական: Մարզիկները ունեն լրջագույն հոգեբանական խնդիրներ: Ավելի պարզ ասեմ՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մրցանակակիրը չպետք է պարզապես մոտենա ծանրաձողին ու անհավես նետի այն գետին՝ նույնիսկ փոքրիկ ջանք չգործադրելով: Դա գիտեք ոնց որ ինչ լինի, ասենք, որ ինձ հրավիրեն կարևոր մի տեղ զեկույց ներկայացնելու և ես տեսնելով, որ դահլիճում 25 հոգու փոխարեն 125 հոգի է նստած՝ սկսեմ կմկմալ կամ խոսքս չկարողանամ արտաբերել: Հոգեբանական հարցերին և պատրաստվածությանը պետք է անչափ լուրջ վերաբերվել և ոչ թե մատների արանքով ու մոտավորապես:
Երևի դեռ այսքանը, և հուսով եմ, որ մոտ օրերին մեր ըմբիշները մեզ կուրախացնեն վերջապես: