Քանի դեռ Հայաստանի մոտ 30.000 անօթևան ընտանիք բնակարաններով չեն ապահովվել, ոչ մի բյուջետային դրամ չպիտի մսխվի


17:20 , 31 մայիս, 2014

Ես կարծում եմ, որ քանի դեռ Հայաստանի մոտ 30.000 անօթեւան ընտանիքները արժանապատիվ բնակարաններով չեն ապահովվել, ոչ մի բյուջետային դրամ չպիտի ծախսվի ծաղիկ-մաղիկների, երգող շատրվանների, պետական վարագույրների, թանկանոց ավտոների, բիոզուգարանների եւ հարանման ոչ հույժ անհրաժեշտ բաների վրա, առավել եւս, չպիտի մսխվի: Ասեք, թե ես չեմ ուզում, որ քաղաքները գեղեցկանան ու պաշտոնյաները գերհարմարավետ պայմաններում աշխատեն, էլ չեմ ասում` չաշխատեն ...