16:16 , 31 մայիս, 2014
Նկարչուհի Ջենիֆեր Դելաուրենտին մասնագիտացած է ուրվանկարների ասպարեզում: Նա ծնվել ու մեծացել է Ամերիկայի Մոնտանա նահանգում, սակայն ներկայումս բնակվում է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում: Նա ամբողջացնում է հին լուսանկարները գույնզգույն մատիտների միջոցով: Ինչպե՞ս է նա հասնում այդ արդյունքին. Ջենիֆերը պարզապես լուսանկարների սահմաններից դուրս գույնզգույն մատիտներով գեղանկարներ է նկարում, սակայն դրանք հասարակ գեղանկարներ չեն, այլ այնպիսի նկարներ, որոնք ձուլվում են լուսանկարներին և դառնում դրանց շարունակությունը: Նայելով նրա ստեղծագործություններին՝ դժվար է հասկանալ, թե որտեղ է ավարտվում լուսանկարը և սկսվում գեղանկարը: Աշխատանքն ավարտին հասցնելուց հետո նա շրջանակի մեջ առնում այն: Այս շնորհալի նկարչուհին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նրա որդին որոշեց նրա նկարները տեղադրել reddit կայքում: Այդ ժամանակից ի վեր նրա արվեստի երկրպագուների թիվն ավելացավ, և նա Etsy առցանց խանութում վաճառքի հանեց իր ստեղծագործությունները: Ներկայումս նա հայտնի է թե՛ իր հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս:













