Հ. Սահակյան. Ադրբեջանցի նամակ գրողները ծիծաղելի վիճակում են հայտնվել


16:01 , 31 մայիս, 2014

Հ. Սահակյան. Ադրբեջանցի նամակ գրողները ծիծաղելի վիճակում են հայտնվելPanorama.am-ը գրում է.

«Ես կհորդորեի մեր ադրբեջանցի նամակ գրող գործընկերներին, որպեսզի մի փոքր ավելի աչալուրջ լինեն ու գիշերով նամակ չգրեն` առանց առարկան լուրջ ուսումնասիրելու, այլապես ծիծաղելի վիճակում են հայտնվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: 

Նրա խոսքով, Աստանայի զարգացումները հարկ է բաժանել երկու մասի: Նախ, եթե մեջբերվում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ապա չպետք է մոռանան նաև Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիան, որտեղ հստակ սահմանվում է և մանրամասն ներկայացված են այն դրույթներն ու նորմերը, որոնք կարգավորում են միջազգային պայմանագրերի բոլոր իրավահարաբերությունները: 

Նշված Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է միևնույն հարցի վերաբերյալ հաջորդող պայմանագրերի կիրառումը, այն է` հաջորդող պայմանագիրն ունի ավելի բարձր իրավական ուժ. «Եթե պայմանագրի մեջ նշված է, որ պայմանավորված է նախորդ կամ հաջորդ պայմանագրով, կամ անհամատեղելի չպետք է համարվի նման պայմանագրի հետ, ապա առավելության ուժ ունեն այդ ուրիշ պայմանագրերի դրույթները»:

«Այսինքն՝  երրորդ պայմանագրի դրույթները, որտեղ սահմանվում է, որ իրար չպետք է հակասեն»,- պարզաբանեց Հ.Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ