Թոշակից 5-10 հազար է ուղարկում քաղաքում ապրող տղային


15:14 , 31 մայիս, 2014

Թոշակից 5-10 հազար է ուղարկում քաղաքում ապրող տղայինYerkir.am-ը գրում է.

Պատերազմ տեսած ու խրամատներում գարու հաց կերած Գագիկ Տիգրանյանի ամենամեծ ցավն այսօր պատերազմում կորցրած լավագույն տարիները չեն, ցավն ուրիշ տեղ է` թոռան հետ չի կարող խաղալ, որդին կողքին չէ: «Էս տանը ես չեմ կարա երեխա պահեմ, վթարային ա, մի օր կփլվի, իմ երեխան տակը չմնա…92 թվին գրադը խփել է, ավիրել: Շինանյութը գիտե՞ք` ինչ թանկ է…Մի քիչ տանիքն ամրացնում ենք, բայց դե, ստեղ քամիները ուժեղ են, պոկում, տանում են»,-պատմում է ազատամարտիկն ու ցույց տալիս քանդված, բայց այդպես էլ միջոցների բացակայության պատճառով չվերանորոգված առաստաղը:   Սահմանամերձ Ճամբարակից հեռանալն էլ, սակայն, չի լուծել Տիգրանյանի որդու խնդիրները. քաղաքում վարձով են ապրում, ստացածն էլ 80 հազար դրամ է: «Դրանով վարձ տա՞, երեխային պահի՞, կնոջը նայի՞, թե՞ իրեն… Էդ 80 հազարն ա եղած-չեղածը»,- խոր հոգոց հանելով` պատմում է Տիգրանյանը, հետո փորձում ինքն իր համար ու մեզ համար, երեւի նաեւ կողքի հարեւանի համար արդարացնել որդու քայլը. «Իմ տղեն չի փախել, ես եմ քաղաք ուղարկել, ասել եմ՝ գնա, գոնե դու լավ կյանքով ապրի»:   Որդուն քաղաք է ուղարկել, ու հիմա էլ թեեւ տանը «վեց շունչ են՝ մի թոշակով», բայց որդուն էլ է դրանից բաժին հանում: «Իմ թոշակից 5-10 հազար ուղարկում եմ, ինչքան կարում եմ… Կարտոշկա եմ ուղարկում: Պահում ենք»: Ճամբարակում միայն կարտոֆիլ է աճում: «Ցորեն չի աճում, լոբին ի՞նչ ա, լոբի չի աճում: Ամեն ինչ առնովի ա»: Տիգրանյանը վարկ է ուզում, որ տունը վերանորոգի: Չեն տալիս: «Ասում ա` թոշակառու ես, քեզ վարկ տամ, հետո ո՞վ պետք ա փակի»:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ