12:45 , 31 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Արցախի հանրապետության և Հայաստանի հանրապետության միջեւ մաքսակետ չի կարող լինել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ վարչապետի տեղակալ Արտակ Բեգլարյանըˋ անդրադառնալով օրեր առաջ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած հայտարարությանը՝ թե Հայաստանը Եվրասիական Միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմաններով:
«Այն, որ ԼՂՀ-ն Մաքսային միության անդամ չի կարող լինել, դա բնական է, որովհետեւ ԼՂՀ-ն չի դիմել Մաքսային միության անդամ դառնալու համար: Բայց մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ- միջև մաքսակետ չի կարող լինել, և մինչև հիմա այդ հայտարարությունը ուժի մեջ է: Իսկ թե Նազարբաևը ի՞նչ նկատի ուներˋ ասելով, որ ՀՀ-ն մտնում է Մաքսային միություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված ՀՀ սահմաններով, ամեն դեպում ինքը չի նշել, որ մաքսակետ պետք է լինի: Նազարբաևի հայտարարության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում, քանի որ հստակ էր, որ ԼՂՀ-ն Մաքսային միության անդամ չէր դառնալու»,-ասում է Բեգլարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ