11:40 , 31 մայիս, 2014Այսօր ուզում եմ անդրադառնալ Մարիամ Մելիքյանի 28+ նկարների շուրջ բարձրացված աղմուկին: Մի բան ասեմ էս առիթով, կզարմանաք. «Ես ավելի հարգեցի Մարիամին», չքարկոծեք, որովհետև հեսա կբացատրեմ:
![]()
Սկսենք նրանից, թե ինչ է արել Մարիամը: Մասնակցել է ներքնազգեստի ցուցադրությանը: Ինչքան հետևել եմ էս աղջկա գործունեությանը, նա երբեք չի թաքցրել, որ ամեն վայրկյան պատրաստ է ցուցադրել իր բարեմասնությունները... Ժամանակին հիշում եմ՝ մի նյութ էր հրապարակվել. «Մարիամի անկեղծ ֆոտոշարքը», թե «Մարիամը ծովափում» (կոնկրետ չեմ հիշում), որտեղ նկարները, մեղմ ասած, 17.5+ էին, ու էտ լուսանկարները հրապարակվելուց հետո էլ Մարիամը չսկսեց ստատուս գրել. «Ստոր լրատվականները իմ կիսատկլոր նկարների վրա լայք են հավաքում», այլ ընդունեց, որ ինքը բաց է, դրանից չի ամաչում ու էտ իրա կյանքն ա:
Իհարկե, իմ համար էլ ընդունելի չի, որ մեր հայուհիները կարող են 18+ նկարներ ունենալ ու ցուցադրել համայն հայությանը, բայց իմ համար ընդունելի է, որ մարդ 18+ նկարներ ա ունենում ու բացահայտ դրա մասին հայտարարում ա ու չի նեղվում, այսինքն, ի տարբերություն նրանց, որոնք հոգով 18+ են, բայց իրենց պահում են ինչպես հրեշտակ, Մարիամը արդար ա. 18+ ա ու չի թաքցնում: Այ էս առումով ես հարգեցի էս աղջկան:
Էնպես որ, էս դեպքում աղմուկի բարձրացնելը անիմաստ է, քանի որ էս աղջիկը երբեք չի թաքցրել իր ազատ ապրելակերպը` ի տարբերություն այլ տափուկների:
Հ.Գ. Բայց մեր մեջ ասած, իմ նման բաբնիկին սկի դուր չեկավ իր մարմնի կառուցվածքը, ես իրան ավելի լավն էի պատկերացնում: