Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վերջ է դրել իր հղի լինելու մասին լուրերին: Մի քանի օր առաջ Միդլթոնը ամուսնու հետ մեկնել էր Շոտլանդիա, որտեղ այցելել են գյուղերից մեկի շուկան: Տարբեր տեսակի ուտեստներ ճաշակելուց հետո, Միդլթոնը վիսկի և ջին տոնիկ է խմել:
«Ես ուղղակի պարտավոր եմ այստեղ ջին խմել, քանի որ ինձ վիսկի արդեն իսկ առաջարկել են»,- ասել էր Միդլթոնը:
