10:26 , 31 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների նշանակությունը չի կարելի թերագնահատել, չէ՞ որ դա այն գործոններից էր, որն օգնեց ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը «Зеркало недели»-ին տված հարցազրույցում, փոխանցում է Корреспондент-ը։
«Նախևառաջ, կնշեմ, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն արդեն կատարել են իրենց դերը և շարունակում են դա անել։ Դա այն գործոններից էր, որն օգնեց ընտրությունները բավականին լավ անցկացնել։ Շատ կարևոր է և՛ ԱՄՆ-ի, և՛ մեր եվրոպական գործընկերների համար շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- նշել է Պայետը։
ԱՄՆ դեսպանը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսին Եվրոպայի երկրներում շրջագայության ընթացքում բավականին ժամանակ կունենա եվրոպացի առաջնորդների հետ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը քննարկելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ