Ինդոնեզիայում կկառուցվի աշխարհում ամենախոշոր երկրաջերմային էլեկտրակայանը


10:18 , 31 մայիս, 2014

10035474471in.am-ը գրում է.

Ինդոնեզիան արդեն հաջորդ ամիս կսկսի աշխարհում ամենախոշոր երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը՝ 1.6 մլրդ դոլար արժողությամբ և 330 մեգավատտ հզորությամբ: Այն կգտնվի Հյուսիսային Սումատրա գավառի Սարուլա վայրում: Այս մասին գրում է Jakarta Globe-ը:

«Հիմնաքարը դնելու արարողությունը կկայանա շատ շուտով»,- հայտարարել է տնտեսական հարցերով նախարար-համակարգող Հայրուլ Թանջունգը՝ հավելելով, որ նախագծի ֆինանսավորումն ապահովված է, և շինարարական աշխատանքները կսկսվեն հունիսից:

Պարբերականի տվյալներով՝ ֆինանսավորումը կիրականացվի Ասիական զարգացման բանկի և միջազգային համագործակցության ճապոնական բանկի կողմից՝ Bank of Tokyo-Mitsubishi UFJ LTD-ի, ING Bank NV-ի, ինչպես նաև մի շարք այլ բանկերի համագործակցությամբ: