Վրաստանի վարչապետը և նրա ընտանիքը ցմահ պետական պահպանության ներքո կլինեն


00:01 , 31 մայիս, 2014

Tbilisi_190912_11in.am-ը գրում է.

Բացի Վրաստանի նախագահից, պաշտոնավարման ժամկետի ավարտվելուց հետո պետական պահպանությամբ կապահովվի նաև վարչապետը` ընտանիքի հետ միասին: Այս մասին գրում է Trend-ը:

Համապատասխան փոփոխությունները ներառվել են «Պետական պահպանության դրության հաստատման մասին» կառավարության վճռում:

Վճռում ևս մեկ ուղղում է ներառվել, որն ենթադրում է Պետական պահպանության հատուկ ծառայությունում նոր ստորաբաժանման` վարչապետի պաշտպանության դեպարտամենտի ստեղծումը: