Լեզվակռիվ Վարդան Պետրոսյանի փաստաբանի եւ դատավորի միջեւ


22:56 , 30 մայիս, 2014

Լեզվակռիվ Վարդան Պետրոսյանի փաստաբանի եւ դատավորի միջեւArmnewsTV.am-ը գրում է.

Դատավորը ընթերցեց դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրությունը: Դրանով սկսվեց ապացույցների հետազոտումը: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց` այդ արձանագրություններում մի շարք թերություններ են տեղ գտել: Նա ներկայացրեց դեպքի վայրի եռաչափ մոդելավորված գծագրից խոշորացված հատվածներ: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը առարկեց` չի հասկանում` որտեղի՞ց է այդ գծագիրն ու ի՞նչ է ներկայացնում փաստաբանը:

Պաշտպանը պնդում էր, որ քննիչը սխալ է թույլ տվել, նշելով, թե վթարը տեղի է ունեցել կողնակում: Վթարի ենթարկված մեքենաներից թափված հեղուկը չէր կարող թափվել ավելի ձախ, քան վթարի վայրն է: Մինչդեռ կողնակում հեղուկի հետքեր չեն եղել: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` քննիչը մանրամասն ֆիքսել է բոլոր հետքերը, բացի ավտոմեքենայի կողասահքի հետքերից: Գծագրի ներկայացմանը դեմ էր տուժող կողմի փաստաբանը:

Մեղադրող դատախազն էլ առարկություն ուներ` նրա կարծիքով, Վարդան Պետրոսյանի պաշտպանը ներկայացնում է իր ենթադրությունները և ինչ որ լրացուցիչ ապացույցներ: Տուժող կողմի փաստաբանը հարց բարձրացրեց` ինչո՞ւ է Վարդան Պետրոսյանից արյան ու մազի նմուշ վերցվել դեպքից երեք օր անց: Հարցի պատասխանն ուներ Նիկոլայ Բաղդասարյանը:

Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ Էդուարդ Ասատրյանին ուղղված իր հարցման արդյունքները: Այն գործին կցելուն դեմ էին տուժող կողմի փաստաբանն ու մեղադրող դատախազը:

Բժիշկը` Վարդան Պետրոսյանին առաջին անգամ տեսնելով, արձանագրության մեջ նշել էր, թե Վարդան Պետրոսյանը ալկոհոլի ազդեցության տակ է, միաժամանակ իր արձանագրության կողքին երկու հարցական դրել: Պաշտպանի հարցմանն ի պատասխան բժիշկը հայտնել է, թե կարծել է, որ Վարդան Պետրոսյանը հարբած է, քանի որ իր հետ զրուցելիս նա կատակում էր ու ծիծաղում: Բժշկին ուղղված հարցման պատասխանը ևս կցվեց գործին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ