Ի՞նչ են նշանակում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների անունները


22:50 , 30 մայիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Ի՞նչ են նշանակում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների անունները

 

Pepsi

Այս գազավորված ըմպելիքը անվանվել է սննդի մարսողության համար անհրաժեշտ «պեպսին» հյութի անունով:

 

Sony

Անունը ծագել է լատիներեն «sonus» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ձայն»: Այն նաև  հեշտ հիշվող և տարբերվող է բոլոր լեզուներով խոսող մարդկանց համար:

 

VolksWagen

Գերմաներենից թարգմանաբար նշանակում է «ազգային մեքենա»:

 

Verizon

Այն աշխարհի ամենամեծ հեռահաղորդակցման ընկերություններից մեկն է համարվում: Այս բառը լատինական «veritus»` ճշմարտություն և անգլիական «horizon»` հորիզոն բառերի համակցումն է:

 

Starbucks

Սուրճերի այս հայտնի ցանցը իր անվանումը ստացել է «Մոբի Դիկ» վեպի հերոսներից մեկի պատվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ