21:43 , 30 մայիս, 2014Ararum.am-ը գրում է.
«Game Of Thrones» (Խաղ գահի համար) հեռուստասերիալը շարունակում է լարված պահել երկրպագուների երևակայությունը: Չորրորդ եթերաշրջանը եռում է իրադարձություններով , բայց տեղեկություններ են պտտվում նաև նոր եթերաշրջանի հերոսների մասին:
Հատված հեռուստասերիալից
Եւ այսպես` ամենակարևոր իրադարձություններից մեկն է նոր հերոսների մասին տեղեկությունը: Ու՞մ կհանդիպենք հաջորդ տարի:
Դորան Մարտել- Արքայազն ով կդառնա մեծ «խաղացող» հաջորդ եթերաշրջանում: Նա 50 տարեկան է, շարժվում է անվասայլակի օգնությամբ, բավական իմաստուն կերպար է: Արքայազնի կերպարի համար բավական բարդ կլինի դեր գտնել, այս մասին լրագրողներին է հայտնել ` Պեդրո Պասկալը , նա մարմնավորում է Օբերին Մարտելլին:
Արքայազն ` Տրիստան Մարտելլ- իդեալական տղամարդ յուրաքանչյուր աղջկա համար , սակայն նա պատկանում է Միրսելային:
Արեո Հոոթան- Դորանի թիկնապահը: Հեռուստասերիալի անձնակազմը փնտրում է սևամորթ դերասանի այս կերպարի համար:
Հինգերորդ եթերաշրջանում կհայտնվեն նաև Օբերինի ապօրինի դուստրերը, այսպես կոչված ` «Ավազե օձեր»-ը:
Օբարա Սանդ- մեծ դուստրը: Նա մենամարտելու է գլխավոր հերոսներից ինչ որ մեկի հետ: Գրքերում այս պատկերը չկա, սակայն սցենարի հեղինակները կարողացել են երևակայել:
Նիմերիա Սանդ- Բավական գեղեցիկ մուլատ աղջիկ, դրան զուգահեռ բավական ուժեղ և էմոցիոնալ: Ավազե օձերից միջնեկը:
Տիեն Սանդ- Օբերինի փոքր աղջիկը, բավական հաշվենկատ և հեռատես կերպաև է: Ֆիզիկապես քույրերի ուժին զիջում է, սակայն նա ունի իր ունիկալ զենքը, դա թույնն է:
Հինգերորդ եթերաշրջանում կհայտնվի կրոնական քուրմ և առաջնորդ, վերնախավ սեպտոնի ղեկավարը: Նա յոթնյակի եկեղեցուց կլինի:
Սեպտա Յնելլա- այս կերպարը Սանսյա Ստարկի բանտի ղեկավարն է, ում մենք հաճախ ենք տեսնելու: Ագրեսիվ ու հաշվեհարդար փնտրող կերպար է:
Սերսեյա Լանիստեր
Կհայտնվի նաև Մեգգի Գորտ անունով կախարդը, մենք կծանոթանանք նաև Եսսանի հետ, ով Յունկայ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Լոլլիս Ստոկվորդ- Բրոնն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ այս աղջկա հետ, այնպես որ նրան հաճախ կտեսնենք հաջորդ տարի:
Արիա Ստարկ
Այսպես` հիմա անհամբեր սպասում ենք նոր եթերաշրջանին, ավելի մեծ լարվածությամբ, քանզի կերպարների բազմազանությունը ավելի է հետաքրքիր դարձնում սյուժեն:
Կրակի և սառույցի երգի մասին զրուցեց ` Անահիտ Միքայելյանը