19:36 , 30 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման կողմնակիցներն ուրբաթ դուրս են եկել բողոքի ցույցի` ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որոնց համաձայն` հաղթանակ է տարել ֆելդմարշալ աս-Սիսին:
Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն` NEWSru.co.il-ին հղումով, իսլամիստներն օրինական չեն ճանաչում աս-Սիսիի հաղթանակը: Բողոքի ցույցեր են տեղի ունենում Ալեքսանդրիայում, Սուեցեում, Իսմաիլիում, ինչպես նաև՝ Մինյա և Բենի Սուեյֆ նահանգներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ