Վ. Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել դեպքից 3 օր անց, ինչը փաստաբանն աբսուրդ է համարում


19:16 , 30 մայիս, 2014

vardan 456GalaTV.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին այսօր դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հրապարակմանը: Սակայն մինչ այդ հայտարարությամբ հանդես եկավ դերասանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա, անդրադառնալով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինների գործողություններին, քննարկման ներկայացրեց գործում առկա մի փաստաթուղթ, որով նախաքննական մարմինը ոստիկանության Նաիրիի բաժնի պետին առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մինչ քրեական գործի ավարտը Վարդան Պետրոսյանի՝ պետական սահմանը հատելը կանխելու ուղղությամբ: Սա նշանակում է, որ մինչ նախաքննության ավարտը Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել, ինչն ըստ դերասան Վ. Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ աբսուրդ կարելի է համարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ