18:46 , 30 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությունների՝ սիրիացի «ճիշտ» զինյալներին աջակցելու որոշումից, հայտնում է gazeta.ru-ն։
«Համոզված ենք, որ նման ծրագրերի իրականացումը կբերի իրավիճակի հետագա սրման Սիրիայում շարունակվող արյունալի հակամարտության ընթացքում: Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ «ստուգված զինյալներին» ժամանակակից տեխնիկայով զինելու արդյունքում զենքերը կհայտնվեն ահաբեկիչների ձեռքերում, որոնք կարող են դրանք կիրառել աշխարհի ցանկացած անկյունում, ինչը չի բխի իրենց հովանավորողների շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ