18:39 , 30 մայիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը մեկնարկել է` Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի նախագահությամբ: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբահամյան: Օրակարգը հագեցած է. գործակցության տարբեր ոլորտներին վերաբերող քսան փաստաթուղթ եւ վեց միջազգային պայմանագիր` գիտատեխնիկականից մինչեւ տրանսպորտային անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակում ու ռադիոնավիգացիոն համագործակցություն:
Մինչեւ նիստի մեկնարկը ԱՊՀ անդամ երկրների վարչապետները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հյուրն էին: Հանդիպումն անցնում էր փակ դռների հետեւում: Հանդիպմանը Լուկաշենկոն ողջունել է հյուրերին եւ նշել, որ հոկտեմբերին Մինսկում կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի նախապատրաստական աշխատանքներն այսօր արդեն մեկնարկել են: Մինսկում կանցկացվի նաեւ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: Հանդիպմանը Լուկաշենկոն անդրադարձել է նաեւ ԱՊՀ աշխարհքաղաքական դերին: Լուկաշենկոն ընդգծել է` հենց ԱՊՀ-ն է հիմք դրել Եվրասիական տնտեսական միության և միասնական տնտեսական տարածքին եւ հավելել, որ ջանքեր են գործադրվելու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ` անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարելավելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ