ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել «մարիխուանայի օրենքը»


21:01 , 30 մայիս, 2014

51in.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր հավանության է արժանացրել օրինագիծ, որի համաձայն՝ դաշնային կառավարությանը արգելվում է միջամտել նահանգների՝ մասնավորապես, բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման քաղաքականությանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օրինագծի օգտին քվեարկել է 219 մարդ, դեմ՝ 189-ը:

Փոփոխություններն առաջարկել էր հանրապետական Դանա Ռոխրաբերը, որը ներկայացնում է Կալիֆոռնիան: Հենց այս նահանգն է առաջինը օրինականացրել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումը:

Համաձայն Pew Research Center-ի ուսումնասիրությունների՝ յաջակցություն բժշկական մարիխուանայի՝ հանդես է գալիս հանրապետականների 61%-ը:

Ներկայումս օրինագիծը քննարկում է Սենատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներ են: