Նախարարը չկարողացավ ասել՝ Խոջոյանին դիզվառելիք ներարկվե՞լ է գերության ժամանակ


17:54 , 30 մայիս, 2014

Նախարարը չկարողացավ ասել՝ Խոջոյանին դիզվառելիք ներարկվե՞լ է գերության ժամանակYerkir.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ ադրբեջանական գերությունից ազատված Արսեն Խոջոյանի առողջական վիճակին: Նա նշեց, որ այդ հարցը առողջապահության նախարարությունում քննարկվել է: «Պետք է ասեմ, որ, առանց մարդու համաձայնության, նրան հիվանդանոց տեղափոխել հնարավոր չէ»,- ասաց նախարարը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Արսեն Խոջոյանը չի տեղափոխվում Երևան` բուժման:  

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, հարազատները կասկածում են, որ գերության մեջ նրան դիզվառելիք են ներարկել: Առողջապահության նախարարը հավատացրեց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում, և եթե խնդիր, անմիջապես արձագանք է լինելու առողջապահության նախարարության կողմից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ