ԵՏՄ-ն սահմանների հարց լուծելու լիազորություն չունի, և ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի ԼՂՀ-ին. Էդուարդ Շարմազանով


16:51 , 30 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Թե Մաքսային միությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ՝ ավելորդ է. այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Աստանայի իրադարձություններին:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, թե բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք է։ «Եվ այդպես էլ կլինեն, սա անհերքելի է»,-նկատեց նա:

Ըստ Շարմազանովի՝ այլևս փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն:

«Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև, կրկնվեմ, ՄՄ-ն և ԵՏՄ-ն այն կազմակերպությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ