Սոլվեյհայթ. բարձրաբերձ Ալպերում թաքնված գողտրիկ անկյուն (9 PHOTO)


17:46 , 30 մայիս, 2014

Այս վայրը գտնվում է Շվեյցարական Ալպերի ամենաբարձր լեռներից մեկի՝ Մաթերհորնի վերին հատվածում: Ցանկացած ոք կերազեր գնալ այնտեղ: Այն Ալպերի ամենատեսարժան վայրերից մեկն է: Խոսքը Սոլվեյհաթի (թարգմանաբար՝ սոխակների խրճիթ) մասին է: Սա ամենաբարձր խրճիթն է, որի տերը Շվեյցարական ալպիական ակումբն է: Թեպետ գրեթե բոլոր մնացած խրճիթները ժայռամագլցողների կողմից օգտագործվում են իբրև պատսպարան, Սոլվեյհաթը կարող է օգտագործվել միայն արտակարգ իրավիճակներում: Այն տեղակայված է 4003 մետր բարձրության վրա: Շրջակայքի յուրահատուկ գեղեցկությունն ապշեցնում է բոլորին: Պարզապես հրաշալի կլիներ ուղղաթիռով ուղևորվել այս գողտրիկ անկյունը:  

Սոլովեյհաթը կարմիր շրջանակով ընդգծված այս փոքրիկ անկյունն է:solvay-hut-4

Պատկերացրեք, թե որքան դժվար է եղել լեռան կատարին խրճիթ կառուցել:

solvay-hut-9

Հապա նայեք: Գեղեցիկ, բայցև մի փոքր վախենալու տեսարան է:

solvay-hut-8

Այս խրճիթը միայն արտակարգ իրավիճակներում պետք է օգտագործվի:

solvay-hut-7

Սակայն մի շարք զբոսաշրջիկներ անտեսում են արգելքները և ամեն տարի այցելում այն:

solvay-hut-5

Նրանք մի փոքր հանգստանում և վայելում են այս զարմանահրաշ տեսարանը:

solvay-hut-3

Խրճիթը կառուցվել է 1915 թ.-ին` ընդամենը մի քանի օրում:

solvay-hut-1

Այն կոչվել է բելգիացի գյուտարար և բիզնեսմեն Էռնեստ Սոլվեյի պատվին: 

solvay-hut-6

Հենց նա էլ ֆինանսավորել է այս վայրի կառուցումը:

OLYMPUS DIGITAL CAMERA