Հրաժեշտ անմահացած զինվորին


16:38 , 30 մայիս, 2014

Karabakh-life.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը: 

Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. Սահակյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ: 

Երկրային կյանքի իր հանգրվանը Էրիկը լքեց պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Հոգեհանգստի և թաղման արարողակարգը կատարեց Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը: ԶԻնվորի աճյունը ամփոփվեց պապական գյուղում, Շոշի գերեզմանոցում:

Նշենք, որ ՊՆ Մ. Հակոբյանը Երևանում է՝ ՀՀ Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին մասնակցելու  համար: Երեկ ՊԲ  այցելել էր  որդեկորույս  ծնողներին, կիսել ծանր կորստյան վիշտը և իր զորկացությունը հայտնել ընտանիքին: