15:30 , 30 մայիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
- Հայաստանը շատ մոտ էր եվրաինտեգրմանը, հիմա էլ են ցանկանում այդ ուղղությամբ շարունակել, դա ի հակասում, կրկնում եմ, չի հակասում Մաքսային միության հետ Հայստանի ստորագրած համաձայնագրին: Մենք կառաջարկենք Հայաստանին ուղղություններ, նրանք էլ կընտրեն, -ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` խոսելով Հայաստանի եվրաինտեգրման, միաժամանակ Մաքսային միությանը միանալու մասին:
Ջոն Հեֆերնի խոսքով` իր պաշտոնավարման ընթացքում ինքը ցանկացել է խորացնել առաջին հերթին հայ-ամերիկյան տնտեսական կապերը, առևտուրն ու ներդրումները: Դեսպանի խոսքով` Հայաստանն ունի տնտեսական նոր հնարավորությունների կարիք, հատկապես, Երևանից դուրս աշխատատեղերի առումով: Հեֆերնը խոսել է նաև Ղարաբաղյան բանակցային գործընթացից, ասել, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պետքարտուղարությունից հանձանարություն է ստացել խթանել բանակցային գործընթացը, ապահովել դրանց խորացումը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ