Երվանդ Զախարյանն էներգետիկ ոլորտի զարգացման գործում կարևորում է միջազգային կազմակերպությունների դերը


15:16 , 30 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում մայիսի 30-ին տեղի է ունեցել «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները» խորագրով շնորհանդեսը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհանդեսին հրավիրված են եղել ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար-դեսպանը և գործառնական բաժնի ղեկավարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների և ֆինանասական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված՝ վերջին տարիներին էներգահամակարգում ստեղծվել են նոր հզորություններ, իրականացվել են բարձր լարման ենթակայանների տեխնիկական վերազինման, օդային գծերի վերակառուցման մեծաթիվ աշխատանքներ: Ներկայումս շարունակվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերը»:

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ Կառավարության նոր ծրագրում ներառված են էներգետիկ ոլորտի ռազմավարական կարևոր նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցումը: Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով վարկի տրամադրման հարցը. բանակցություններն ավարտական փուլում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ